Երևանը տյունինգ են արել

17

«Մենք Տուափսեում չենք է, պետք էր ճիշտ մտածել ու չափով, ձևով իրականացնել» ,- բարկանում է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խոսելով այժմյան գույնզգույն ու անճաշակ Երևանի մասին:
Վարդագույն Երևանի մասին երբեմնի երգերն այլևս փաստորեն ժամանակվրեպ են: Այսօր կողք կողքի իրար կիպ շենքերը տարբեր գույների են ներկված: Մեկը` դեղին, մյուսը վարդագույն, մյուսն էլ` մուգ վարդագույն,. Ու էլի տարբեր գույներ:Այն տպավորությունն է, որ բանվորներին տվել են ներկեր ու ասել` գնացեք ներկեք: Այդ մարդիկ էլ հոգնած շոգից ներկել են այնպես, ինչպես ստացվել է ` տարբեր գույների: Մեր վարդագույն քաղաքից ոչինչ չի մնացել: Եթե մի հրաշքով Թամանյանը կենդանանար գուցե ինքն էլ չճանաչեր Երևանը` էլիտար շենքերն ու այլ փոփոխություններ դեռ բավական չէին, հիմա էլ վարդագույն Երևանը իր տեղում չէ: Եվ ամենազարմանալին այն է, որ քաղաքի այս տեսքից ապշահար են ոչ միայն տեղացիները: Ռոբերտն առաջին անգամ է Հայաստանում, այստեղ է եկել միջոցառման մասնակցելու: Մինչ գալը շատերից է հետաքրքվել Հայաստանի մասին. «Համարյա բոլոր տեղերից իմացա, որ Հայաստանը վարդագույն է համարվում, բայց ի զարմանս ինձ այստեղ շատ գույներ տեսա, ի՞նչ է պատահել վարդագույն Երևանին: Ճիշտն ասած, ոչ միայն զարմացա, այլև` մի լավ ծիծաղեցի, հետաքրքիր է` վարդագույն Երևան`տարբեր գույներ» ,-ասում է նա: Իսկ տիկին Ռիտան բնիկ երևանցի է, շատ է սիրում իր քաղաքը: «Ժամանակին լավ հնարավորություն կար մեկնելու այլ երկիր, բայց ինձ միայն իմ Երևանը պահեց այստեղ, հիմա իմ Երևանից բան չի մնացել: Նախկինում, հաճախ էի թեկուզ միայնակ զբոսնում քաղաքում, հիմա նույնիսկ անհրաժեշոտթյան դեպքում, երբ դուրս եմ գալիս տանից, նյարդայնում եմ այս տեսքից, իրար կողքի գունավոր շենքեր: Ի՞նչ ա մենք էդքան անճաշակ ենք» ,-ասում է նա:
Անճաշակ ենք, թե ոչ, չի ասում ճարատարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, սակայն ունի մտավախություն. «Կա մտավախություն, որ կդառնանք կուրորտային քաղաք, որը պետք չի: Պետք էր մտածել թարմացնելու լավ ձևեր: Մենք Տուափսեում չենք է, պետք էր ճիշտ մտածել ու չափով, ձևով իրականացնել» ,-ասում է նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը և 12 վարչական շրջանների աշխատակազմերը` իրկանցնում են բարեկարգման աշխատանքեր, որոնց մեջ մտնում են նաև բարեկարգման աշխատաքներ` շենքերի արտաքին տեսքի հետ կապված: Եվ կարելի է այդ ծրագրի շրջանակներում` ապշահար լինել` անցնելով միայն ասենք Բժշկական համալսարանի կողքով: Ոչ այնքան գեղեցիկ պատկեր` եթե նաև հաշվի առնենք այդ բուհի կարևորությունը, առավել տգեղ է երևում շենքի այդ գույնը: Պարզ է, որ բուհն ավարտելուց հետո բժիշկներ քչերն են դառնում, բայց մատների արանքով նայել ու այդպիսի դիզայներական լուծում տալ այդ ամենին, մեղմ ասած փոքրիկ թյուրամացություն է ստացվել: Սակայն Մաշտոցի պողոտայի զարդը իհարկե դարձել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի շենքը: Մարդու գլխի մեջ չի տեղավորվում, թե ինչու են ուսումնարանի պատերին նոտաներ ու երաժշտական գրքեր նկարել, ինչու են մեր մայրաքաղաքը վերածում գյուղական կլուբի: Պարզ է, որ ցանկացած մարդ էլ գիտի, որ երաժշտական ուսումնարանում նոտաներ են կիրառում, էլ ինչի բոլորին մեկ անգամ էլ ասեն, որ դուք անգրագետ հիմարներ եք ու նույնիսկ դա էլ չգիտեք:
Շատերը, ու գուցե պատասխանատուները այս քննադատական տողերն ընթերցելով կմտածեն, որ հայավարի քննադատում ենք, լավ է էլի քաղաքը թարմացնում են, գեղեցկացնում: Իհարկե, համամիտ ենք այդ ամենի հետ, սակայն կարելի էր առավել գեղեցիկ աշխպատանքեր կատարել:
Զրուցակիցս քանդակագործ է, Հայասատնում շատ քիչ է լինում, ապրում և ստեղծագործում է Իտալիայում, հիմա այստեղ է գիտաժողովի մասնակցելու համար: Հասկանալի պատճառներով չցանկացավ հրապարակել իր անունը, բայց մասնագիտական ու նեղ անձնական կարծիքն արտահայտեց բարեկարգման աշխատանանքրեի վերաբերյալ. «Գիտեք, շատ ուրախ եմ, որ այդպիսի լայնածավալ աշխատաքներ են իրականացվում Երևանում, բայց պետք է ասեմ, որ անճաշակ է ու ինձ համար անհասկանալի: Ի՞նչ է նշանակում իրար մոտ շենքերը տարբեր գույնի, այն նախ իր տգեղությամբ է աչքի զարնում, նաև դիզայներական որևէ լուծում չկա: Սա բավականին սխալ է: Բացի այդ Եվրոպայում միայն արվարձաններում են տարբեր գույների ներկում, ոչ թե քաղաքի կենտրոնական փողոցների շենքերը» ,-ասում է նա:
Այս ամենը տեսնելով ու լսելով միայն մեկ միտք է առաջանում` մնաս բարով իմ վարդագույն Երևան: