Երկրաշարժ Արտաշատում

23

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11.43-ին Հայաստանում` Արտաշատ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 և արևելյան երկայնության 44.550.
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Արտաշատում, Վերին Դվինում և Այգեստանում 3 բալ ուժգնությամբ: