Երկխոսության պատվիրակության կազմը պատրաստ է

11

Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ:
Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: PanARMENIAN.Net- ի հաղորդմամաբ` ՀԱԿ-ի քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը.
Լևոն Զուրաբյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)
Դավիթ Շահնազարյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
Վահագն Խաչատրյան – Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար
Ֆելիքս Խաչատրյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար
Իշխանությունները դեռ չեն հրապարակել երկխոսության շրջանակներում իրենց ներկայացուցիչների կազմը:
Սամվել Աբրահամյան – ՀՀՇ վարչության փոխնախագահ