«Երկիր» օրաթերթը 280 հազար դրամ վճարելու պատգամավորին

18

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով վճիռը:
Դրա համաձայն` «Երկիր» օրաթերթը պետք է պատգամավորին վճարի 280 հազար դրամ, որից 200 հազարը Տ. Արզաքանցյանի մասին Հրանտ Բագրատյանի «լակոտ» արտահայտությունը տպագրելու, իսկ 80 հազարը դատական ծախսերը փոխհատուցելու համար:
Վճիռը բողոքարկելու վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի վճռին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո:
Հիշեցնենք, որ Արզաքանցյանը իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար «ԵՐԿԻՐ» օրաթերթից պահանջում էր 3 մլն դրամ և 568 հազ. դրամ էլ դատական և փաստաբանական ծախսերի համար: Հատկապես, որ «ԵՐԿԻՐ»-ը իր «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո գրել էր, թե Արզաքանցյանը ստիլյագ է,սիրում է հաճախել կազինոներ, ծեծ ուտելու սովորություն ունի, գեղեցկուհիներ է տանում բերում Հայաստան, տիրապետում է տարբեր լեզուների, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բառբառով: