Երեխաներին հեռու պահեք արևի ճառագայթներից

10

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները ազդում են երեխաների մաշկի վրա արդեն իսկ կյանքի առաջին ամիսների ընթացքում, և այս երևույթը բավարար ուսումնասիրված չէ: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը` այս մասին զգուշացնում են միջազգային փորձագետների մի խումբ: Նրանց հավաստմամբ` երեխայի մաշկը վնասվում է «կյանքի հենց առաջին ամռան ընթացքում»: Սրանից խուսափելու համար հարկավոր է նրանց հագուստի միջոցով պաշտպանել այդ ճառագայթներից, ինչպես նաև արևայրուքի դեմ կրեմների միջոցով: Մինչև 33 ամսական երեխայի մաշկի վերին շերտերը մեծ քանակությամբ ջուր են պարունակում և այդ է պատճառը, որ իրենց մաշկը չի կարողանում համապատասխան պաշտպանվել: Մասնագետների փոխանցմամբ արևային ճառագայթների չափից դուրս ընդունելը տարիներ անց այդ երեխաների մոտ քաղցքեղի պատճառ կարող է դառնալ: