Երեխային կամրջից ցած է նետել

10

Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Երևանյան այգուն հարակից լճակում նորածնի դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է իգական սեռի նորածնի դիակ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 1984 թ. ծնված Հերմինե Բ.-ն:
Նա հայտնել է, որ տանը ծննդաբերել է, սակայն տեսնելով, որ նորածինը մահացած է, հաջորդ օրը երեխայի դիակը ցած է նետել կամրջից` Որոտան գետը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: