Ես էս գործի մեջ անմեղ եմ

6

Այգեստան 7 և Ալեք Մանուկյան 15 փողոցների բնակիչների դիմումը Սերժ Սարգսյանին, որի մեջ նշված է, թե դուդուկահարը իր առանձնատան համար կարճ ճանապարհ է կառուցելու, որով փակվելու է երեխաների համար առանց այն էլ փոքր խաղահրապարակը: Ջիվան Գասպարյանը խիստ վիրավորված հայտարարեց, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս գործերի հետ. «Ո՞նց կարելի ա մարդու վրա շառ անեն»,- նշում է վարպետը և հավելում, որ միթե մարդիկ չեն ամաչում, որ իր նման մարդու պատվի հետ խաղում են: Գասպարյանը բոլորին հիշեցրեց նաև իր ով լինելը. «65 տարի պրոֆեսիոնալ բեմում եմ: Ամբողջ կյանքս նվագել եմ մեծ մարդկանց համար` Ստալինի, Անգլիայի թագուհու, Քեննեդու: Ես քաղաքապե՞տ եմ, թաղապե՞տ եմ, ես ի՞նչ կապ ունեմ ճանապարհ սարքելու, քանդելու հետ: Ո՞վ ա ինձ նման իրավունք տվել»: «Ես էս գործի մեջ անմեղ եմ»,- անմեղորեն նշեց Գասպարյանը: Եվ պատմեց, որ ինքը 56 թվից այդ շենքում է ապրում և այդ տարածքում մենակ բուտկաների աշխատողները նման բան կարող էին անել, թե չէ հարևանները բան չեն ասել:
Դուդուկահարը պատմեց նաև, որ որոշ ժամանակ առաջ թաղապետարանից մարդ էր եկել և ինքն էլ ասել է, որ իրենց շենք հասնելու համար նորմալ ճանապարհ չկա: Այդ մարդն էլ ասել է, որ ճարտարապետ կգա կնայի: Գասպարյանը հո ճարտարապետ չի, որ իմանա այդտեղ ճանապարհ կսարքվի, թե ոչ: Միայն թե զարմանում է, որ «մի՞թե նման երաժիշտ տուն սարքելու իրավունք չունի»:
Այն հարցին, թե արդյոք նախագահականից չեն զանգել Գասպարյանին, որ ասեն նամակի մասին, վարպետը զարմացավ. «Ինչի՞ նրանք ինձ չեն ճանաչում: Պրեզիդենտը խաղալիքա՞, ինչա՞, որ ինձ զանգի տենց բաներ ասի»: