Եթե Ադրբեջանը խոչընդոտի գործընթացին, ԼՂ անկախության նորանոր բանձևեր կընդունվեն

7

Փարիզ մեկնելուց և Արդրբեջանի ԱԳ նախարարին ու ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներին հանդիպելուց առաջ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավար Վիկտոր Էմիլիո Գրանադոս Կալվոյի հետ հանդիպմանը ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, որոնք արտահայտվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում, սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է արված առաջարկները:

«Որքան Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս-քվոն, շարունակի խոչընդոտել հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերը, այնքան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունված ողջունելի բանաձևի նման նորանոր որոշումներ կընդունվեն, որոնք ճանապարհ կհարթեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար», – ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: