«Եդինայա Ռոսիա»-ն քաղաքական հզոր ներուժով կուսակցություն է

6

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին` ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 2011 թվականի դեկտեմբերի 4-ի ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի կապակցությամբ: Իր գոյության տարիների ընթացքում «Եդինայա Ռոսիա»-ն ապացուցել է, որ քաղաքական հզոր ներուժով կուսակցություն է, որը կարող է իր հետևից տանել հասարակության մեծ զանգվածների և պատասխանատու լինել պետության ապագայի համար:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել այն հատուկ համագործակցությունը, որ առկա է մեր երկու պետությունների առաջատար քաղաքական ուժերի՝ «Եդինայա Ռոսիա»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև»: