ԵՄ-ն փորձում է փրկել եվրոն

17

Եվրամիության ղեկավարները Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի ժամանակ որոշել են 109 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին բյուջետային ճգնաժամը հաղթահարելու համար: Վերջիններս հույս ունեն այս քայլով խուսափել եվրագոտում սպասվելիք տեխնիկական դեֆոլտից:

Եվս 50 մլրդ եվրո Աթենքը ստանալու է մոտակա բանկերից և մասնավոր ներդրողներից:

Չնայած նման որոշմանը , այնուամենայնիվ, եվրագոտում տնտեսական իրավիճակը շարունակում է ծանր մնալ:Իսկ Հունաստանը, չնայած այս հսկայական օգնության, հավանաբար կդառնա առաջին երկիրը այս գոտում, որտեղ կգրանցվի տեխնիկական դեֆոլտ: