ԵՄ-ն ուշադրությամբ հետևելու է

7

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ է հետևելու առաջիկա ընտրություններին: «Հայաստանի իշխանությունները քաջ գիտեն, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրությամբ և մեծ ուշադրությամբ է հետևելու առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին` հաշվի առնելով 2008 թ. մարտյան դեպքերը», նշեց Շմիդտը:

Դեսպանը նաև ընդգծեց, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև «Լրատվամիջոցների մասին» օրենքի բարեփոխումներին: