ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

13

«Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել հրապարակային հայտարարություններում` ստեղծված իրավիճակում ցանկացած սրում կանխելու համար»,- հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը:
Այս հայտարարությամբ Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին երկկողմ հարաբերություններում թույլ չտալ լարվածության սրում` Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ:

Կասյանչիչի խոքսով` ԵՄ-ն մտահոգված է այն իրավիճակի համար, որը կարող է ստեղծվել Հարավային Կովկասում: