ԵՄ-ն ԼՂ հարցով կողմերի միջև վստահության ամրագրման փաթեթ է պատրաստել

4

ԵՄ-ն պատրաստել է Ղարաբաղյան հակամարտության հարցում կողմերի միջև վստահության ամրագրմանն ուղղված միջոցների փաթեթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: Գրում է APA լրատվական գորածակալությունը:

«ԵՄ-ն պատրաստել է մի շարք գաղափարներ, որոնք կարող են նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերի միջև վստահության ամրագրմանը: Դրանք դեռևս չեն ընդունվել կողմերի կողմից: Հուսով ենք, որ մոտ ապագայում կողմերը կընդունեն այդ առաջարկները:

ԵՄ-ը ցանկանում է ուժեղացնել իր աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին է վկայում այս տարածաշրջանում Ֆիլիպ Լեֆորի նշանակումը, որը նաև հատուկ մանդատ ունի Լեռնային Ղարաբաղի հարցով: ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Սակայն, բացի պաշտոնական բանակցություններից, շատ կարևոր է նաև մարդկանց միջև վստահության վերականգնումը»,- ընգծել է Կոբիան: