ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեծ ներուժ ունի

15

Եվրամիությունը միջնորդական մեծ ներուժ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասում նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«ԵՄ, լինելով Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, կողմնակից էի, որ ԵՄ-ն ավելի ակտիվ դերակատարություն ունենա հակամարտությունների կարգավորման հարցում… Մի մեծ չօգտագործված ներուժ կա ղարաբաղյան հակամարտությամբ լրջորեն զբաղվելու համար»,- ասել է Սեմնեբին «Կովկաս-2011» միջազգային խորհրդաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ ԵՄ միջնորդական առաքելությունը պետք է ընթանար ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մրցակցելու, այլ օգնելու ճանապարհով:

«Փաստը, որ հակամարտությունը քիչ թե շատ հանգիստ է, չի նշանակում, որ այն այդպես առանց էական ուշադրության կմնա առաջիկա տասնամյակի ընթացքում»,- ընդգծել է նա: