ԵՄ նախագահն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը

6

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, շեշտել է. «Այդ օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին»: Եվ միևնույն ժամանակ ինքն իրեն հակասելով՝ ավելացնում. «Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխությունը խոչընդոտելու համար»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին, մտահոգություն էին հայտնել, որ դրա վերագործարկումը կարող է սրել իրավիճակը հակամարտության գոտում։