ԵՄ. ԼՂ հակամարտության կարգավորումը կենսունակ նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար

14

Եվրամիությունը ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի կողմից ցուցաբերված աջակցությունը Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին` ուղղված Ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման ուղիների որոնմանը:

Հայտարարության մեջ նշվում է. «ԵՄ-ն կրկին հայտարարում է Մինսկի խմբի աջակցման մասին և իր լիարժեք վստահությունը հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման որոնումներում առաջընթաց ապահովելու համանախագահների ունակությունների վերաբերյալ:Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար»: