ԵԽԽՎ-ն կրկին հայտարարագիր է ընդունել ընդդեմ Հայաստանի

7

ԵԽԽՎ-ն նստաշրջանի այսօրվա լսումներից հետո հայտարարագիր է ընդունել, որը բաղկացած է երեք կետից: 1 կետը. Հայաստանն իր քաղաքականությամբ խափանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: 2-րդը` Այղում Շամալիեվայի մահվանն է վերաբերվում, ով ըստ հայտարարագրի հայկական կողմի ագրեսիայի հետևանք է ընդդեմ Ադրբեջանի: 3-րդը կետը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Նշենք, որ այսօրվա լսումներին ելույթներով հանդես են եկել Դավիթ Հարությունյանը, Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը:

Ի դեպ հայերին պաշտպանող զեկույցով է ներկայացել Ջոն Պրեսկոտը, ով մասնավորապես նշել է. «Ես կցանկանայի վերադառնալ հայկական քննարկմանը [քանի որ], մի պահ ինձ թվաց, որ այս ամբողջ [քննարկումը] Ադրբեջանի մասին է… Լսելով Ադրբեջանի ներկայացուցիչներին` կարելի էր մտածել, որ Ադրբեջանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է, սակայն ես ինձ մոտ ունեմ մի զեկույց Մարդու իրավունքների հանձնակատարից, որում ասվում է. «Արտահայտվելու ազատությունը, խաղաղ հավաքները և հանրահավաքները լուրջ արգելքների են հանդիպում Ադրբեջանում»:

Հիշեցնենք, որ լսումների ընթացքում ադրբեջանցիների կողմից նկատելի ճնշում կա հայկական կողմի վրա, դա թերևս կարելի է նկատել հայտարարագրին նայելով: