ԵԽԽՎ նստաշրջանում կքննարկվի Հայաստանի հարցը

5

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն այսօր մեկնարկում է: Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, հոկտեմբերի 7-ին նստաշրջանում կքննարկվի Հայաստանի հարցը` Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ: Կզեկուցեն Մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն (Մեծ Բրիտանիա) ու Աքսել Ֆիշերը (Գերմանիա): Նախատեսվում է նաև քվեարկություն:

Նշենք, որ վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է «իշխանությունների և բոլոր քաղաքական ուժերի ցուցաբերած քաղաքական կամքը` լուծելու այս խնդիրը` Եվրոպայի խորհրդի չափանիշերին ու խորհրդատվություններին համապատասխան»` նշելով, որ սրանով իսկ կարող են 2008թ-ի մարտի 1-ի գործը փակված համարել :