ԵԽԽՎ նախագահ. ԼՂ կարգավորման հարցում ենթակառույցների ավելացման անհրաժեշտություն չկա

6

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն հանդիպումներ է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ:
Մինյոնի խոսքով` հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի շուրջ կարծիքներ կփոխանակվեն, իսկ համատեղ ընդունված որոշումը կուղարկվի ԵԽԽՎ բյուրոյի հաստատմանը: Գրում է APA-ն:

«Ես դեմ եմ եղել վեհաժողովում ենթահանձնաժողովի գործունեությանն ու շարունակում եմ մնալ այդ այդ կարծիքին նաև այսօր, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, որն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում»,- ասել է նա: Մինյոնը շեշտել է, որ լիովին վստահում է ԵԱՀԿ ՄԽ-ին, բայց վերջինս ավելի շատ աշխատանք ու առավել մեծ ակտիվություն պետք է ցուցաբերի խնդրի կարգավորման հարցում, սակայն հարցի կարգավորման համար տարբեր կառույցների թվի ավելացման անհրաժեշտություն չի տեսնում: