ԵԽԽՎ-ի համազեկուցողները ժամանել են Բաքու

11

Հունվարի 31-ին Բաքու են ժամանել Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ, իսպանացի պատգամավոր Ագրամունտ ֆոն դե Մորան և մալթացի պատգամավոր Ջոզեֆ Դեբանո Գրեշը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵԽ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեյմուր Մելիք-Ասլանովը: Այս մասին փոխանցում է APA գործակալությունը:

Վերջինս հայտնել է, որ համազեկուցողների այդ ծանուցողական այցը կազմակերպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան): Ադրբեջանում ԵԽԽՎ-ի համազեկուցողներն անցկացնելու են մի շարք հանդիպումներ, որոնցում քննարկելու են ԵԽ-ի առջև Ադրբեջանի պարտավորությունները: