ԵԱՀԿ պետք է օգնի շփման գծի միջադեպերի հետաքննությանը

16

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը այսօր Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ-ի անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 18-րդ նիստում, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նշելով, որ` «ԵԱՀԿ-ն պետք է օգնի շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմի ակտիվացման հարցում։ Դա համապատասխանում է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությանը»։