ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

3

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) իրենց վերջին տարածաշրջանային այցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 28-30-ը այցելել են Երևան և Բաքու։ Այցի ընթացքում համանախագահներին ուղեկցել է ֆրանսիացի ապագա համանախագահ Ժակ Ֆորը, որը փոխարինելու է Բեռնար Ֆասիեին։

Երևանում համանախագահները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, իսկ Բաքվում՝ նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ։

Այդ հանդիպումներում համանախագահները հաստատել են, որ իրենց երկրներն աջակցում են հակամարտող կողմերին՝ Ղարաբաղյան հակամարտության կայուն, խաղաղ կարգավորման հասնելու հարցում։ Համանախագահներն ընդգծել են 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։

Շփման գծում գրանցված վերջին միջադեպերն ի ցույց են դնում նախագահների կողմից հավանության արժանացած միջադեպերի հետաքննման մեխանիզմի գործածումը։ Քննարկվել են նաև հավելյալ միջոցներ՝ վստահության ամրագրման և կրոնական, մշակութային օբյեկտների ու գերեզմանների պահպանման ամրապնդման համար։

Համանախագահները նոյեմբերի 29-ին ոտքով հատել են հայ-ադրբեջանական շփման գիծը։ Տեղական չինովնիկների հետ հանդիպումներում քննարկվել է սահմանամերձ շրջանում տիրող իրավիճակը»։