ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը

6

Մայիսի 4-ին ադրբեջանկան APA գործակալության հաղորդմամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական մոնիթորինգը կանցկացնի հայ-ադրբեջանական շփման գծում` Գորանբոյի շրջանում:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը, դաշտային օգնական Անտալ Խերդիչը և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Մայքլ Օ’Քոննորը:

Հայկական կողմից մոնիթորինգն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Մարիուս Պուոձիունասը և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը: