ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը մայիսի 12-ին

9

Մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը իր հերթական մոնիթորինգը կանցկացնի հայ-ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանի կողմից մոնիտորինգն անցկացվելու է Ֆիզուլիի կողմից նախագահի անձնական ներկայացուցիչ Իմրե Պալատինուսի և դաշտային օգնական Անտալ Խերդիչի գլխավորությամբ: Իսկ հայկական կողմից դիտարկումները կարվեն ԵԱՀԿ ներկա նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և նրա դաշտային օգնականներ Ուիլիամ Պրարոյի և Խրիստո Խրիստովի գլխավորությամբ: