ԵԱՀԿ հերթական դիտարկումը` վաղը

5

Վաղը ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այս մասին հայտնում է APA-ն:

Դիտարկումն անցկացվելու է Թովուզի շրջանում։ Ադրբեջանական կողմից դա իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։

Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Խերդիչը (Հունգարիա) և Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա)։