ԵԱՀԿ համանախագահները կժամանեն այսօր

8

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) տարածաշրջան կժամանեն այսօր, ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է Trend գործակալությունը:

Անջեյ Կասպրշիկը նշել է, որ Ադրբեջան այցելելուց հետո համանախագահները կմեկնեն Երևան: Վերջինս հայտնել է, որ համանախագահները նաև ծրագրում են այցելել Ստեփանակերտ: