ԵԱՀԿ դիտորդները հետևում են նախընտրական գործընթացներին

8

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը տեղեկացված է ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպի մասին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այդ մասին նշել է առաքելության մամուլի խոսնակ Ջուզեպպե Միլացցոն` անդրադառնալով կիրակի օրը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանի, Նիկոլ Փաշինյանի և Բաբկեն Գարոյանի վրա հարձակման փաստին։

«Որքանով տեղյակ ենք, հիշյալ միջադեպը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության ներքո: Մեր դիտորդները հետևում են այդ դեպքի կապակցությամբ առկա զարգացումներին, ինչպես նաև պաշտոնական մարմինների արձագանքին», – ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մամուլի խոսնակի գրավոր պատասխանում։

«Դիտորդական առաքելությունը կտա իր գնահատականը ընտրական ողջ գործընթացի համատեքստում և ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան», – ընդգծել է է Ջուզեպպե Միլացցոն: