ԵԱՀԿ դիտարկումն` առանց միջադեպերի

4

ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Новости – Армения լրատվական գործակալությանը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում են իրականացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Խերդիչը (Հունգարիա), Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա) և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ’Քոնորը (Իռլանդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում են եղել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև բարձր մակարդակի ծրագրման խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը (Ռուսաստանի Դաշնություն):

ԼՂՀ իշխանությունը դիտարկման անցկացմանն աջակցելու և ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունն ապահովելու պատրաստակամություն էր հայտնել:

Ղարաբաղյան կողմից առաքելությանն ուղեկցել են ԼՂՀ ՊՆ և ԱԳՆ ներկայացուցիչները: