ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

17

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Այնուհետև Գիլմորը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում:

Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա իշխանությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: