ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ակտիվ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում

5

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 53 երկրների 230-ից ավելի խորհրդարանականներ հուլիսի 10-ին Բելգրադում տեղի ունեցած վեհաժողովի նիստում ընդունել են Բելգրադյան հռչակագիրը: Այնտեղ անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հիմնախնդրին:

Հռչակագրում ասվում է. «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ցավում է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջերս ծագած լարվածության կապակցությամբ և կոչ անում ԵԱՀԿ շրջանակներում քաղաքական ակտիվ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Վրաստանում ու Մոլդովայում չլուծված հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ»:

Բելգրադյան վեհաժողովում քվեարկությունը կազմակերպվել էր ԵԱՀԿ ԽՎ 20-րդ ամենամյա նիստի վերջին օրը:
Բելգրադյան հռչակագիրը, ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի, քաղաքական փաստաթուղթ է, որում կան տնտեսությանը, անվտանգությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հանձնարարականներ ազգային խորհրդարանների համար: