Դորոխին. Պուտինը լավ գիտի ԼՂ հակամարտության խորքը

8

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ գիտի ղարաբաղյան հակամարտության պատճառը և խորքը»,- ասել է Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Դորոխինը APA գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում՝ պատախանելով հարցին, արդյոք ՌԴ նորընտիր նախագահը կշարունակի ԼՂ խնդրում Ռուսաստանի ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ակտիվ քաղաքականությունը: «Որպես քաղաքական գործիչ, որը Ռուսաստանի սահմանադրությամբ պատասխանատու է նաև արտաքին քաղաքական կուրսի համար, նա միանշանակ, կնպաստի այդ խնդրի արդար կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա, իսկ թե ինչ ֆորմատով է Պուտինը մտադիր մասնակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է միայն գուշակել, իսկ ես դա անելու ցանկություն չունեմ»,- ասել է Դորոխինը: