Դեսպան. Հայաստանը հարևան է

6

«Լեռնային Ղարաբաղի մտավորականներին այցելելը պարզ գործ չէ: Վերջին ժամանակաշրջանում, որոշ հայտարարությունների հետ կապված իրավիճակը կրկին սրվել է»,-այս մասին APA գործակալությանը հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլողլուն:

«Հայաստանը` հարևան է, Հայաստանում կա և’ մարդ, և’ ազգ: Նրանց մեջ կան նաև մտավորականներ: Բնականաբար այս հակամարտությունը մի օր կվերջանա, և մենք կրկին միասին կապրենք: Այսօր Բաքվում ապրում են շուրջ 30 հազար հայեր, նշանակում է միասին հնարավոր է ապրել»,- ընդգծել է դեսպանը:

Բյուլբյուլողլուն նաև նշել է, որ հարկավոր է երկու կողմերին էլ բացատրել իրավիճակը, կազմակերպել հանդիպումներ մտավորականների և արվեստագետների հետ և նրանց ցույց տալ Ադրբեջանի դիրքորոշումը: