Դեկտեմբերի 8-ին Տ. Մուկուչյանը կհայտարարի ՀՀ նախագահի ընտրության օրը

10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ՀՀ նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, նույն օրը ժամը 15.00-ին կգումարվի ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում կհաստատվի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: