Դավութողլուն ողջունել է Սարգսյանին

6

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն ասել է, որ դրական նշաններ է տեսնում Ադրբեջանի և Հայաստանի միջև` ողջունելով Ադրբեջանի «լավատեսական» դիրքորոշումը: Դավութողլուն Հռոմում թղթակիցներին ասել է, որ Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հնարավորություն է ունեցել ողջունելու Սերժ Սարգսյանին ավտոբուսի մեջ: Նա նաև նշել է, որ ավելի շատ ժամանակ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դավութօղլուն մեծ հույս է հայտնել Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ. «Հարկավոր է լուծել ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը, որը արդեն 20 տարի է մնում է չլուծված և անընդհատ սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»: Վերջինս նաև հավելել է, որ. «Եկե’ք սպասենք Կազանի հանդիպման արդյունքներին: Մենք հույս ունենք տեսնել ավելի շատ դրական քայլեր»: