Դամասկոսում ռումբի պայթյունից 30 մարդ զոհվել և 100-ը վիրավորվել են

8

Դամասկոսում 2 ավտոմեքենաների ռումբերի պայթյունը վնասել է անվտանգության 2 բազաներ: Պայթյունի հետևանքով ավելի քան 30 մարդ մահացել է, իսկ մոտ 100-ը վիրավորվել: Այս մասին հաղորդում է PressTV-ն:

Ինչպես հաղորդում է Սիրիայի կառավարությունը, ռումբերը, որոնք պայթել են 1 րոպեի ընթացքում, ողջ Դամասկոսը ցնցել են:

Սիրիայից հաղորդում են, որ հետաքննությունը ցույց է տալիս, որ Ալ Քաիդայի մատը խառն է այս ռմբակոծությունների մեջ: Նաև հայտնում են, որ իրենց զորքից ավելի քան 2000 զինվոր է սպանվել:

Հիշեցնենք, որ Սիրիայում անկարգությունները սկսվել են այս տարվա մարտ ամսից և մինչ օրս չեն հանդարտվում: