Գ. Մինասյան. Օսկանյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի

4

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին Սիվիլիթասի փողերի լվացման գործով ԱԱԾ կանչելու գործին` նշելով. «Խնդիրը գտնվում է իրավական հարթության մեջ, քանի դեռ այնտեղ լուծումներ չի ստացել, տեղափոխել այն քաղաքական դաշտ և կանխավ քաղաքական գնահատական տալը վտանգավոր է»,- ասաց նա: Վերջինս վստահ է, որ գործընթացները կլինեն թափանցիկ և օրենքի տառին համապատասխան, իսկ ենթադրել հակառակը` անհիմն է: «Եթե դրա մեջ կա քաղաքական գործչի մասնակցություն, չկա որևէ հիմք պնդելու, թե խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի»,- հավելել է Մինասյանը` հավաստիացնելով, որ գործընթացը քաղաքական չէ: