Գյուղնախարարությունն էլ իմացավ ճիշտ քարտեզի մասին

9

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջապես գտավ, կամ վերջապես հասկացավ, որ ճիշտ քարտեզներում Հայաստանի հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները միասին են պատկերված: Արդեն Գյուղնախարարության կայքում կարող ենք տեսնել այդքան սպասված ճիշտ քարտեզը:

Նշենք, որ բազմաթիվ կազմակերպություններ, գերատեսչություններ, հեռուստաընկերություններ, օգտագործում էին ոչ ճիշտ ԼՂՀ քարտեզ:

«Օգտագործենք ճիշտ քարտեզներ» նախաձեռնությունը, որը ակցիաներ կազմակերպեց ճիշտ քարտեզներ օգտագործելու համար, շնորհակալություն է հայտնում գերատեսչությանը, և մյուսներին ևս կոչ անում արձագանքել` կիրառելով միայն ճիշտ քարտեզ: