Գյուխնախարարությունն ու ՊՆ-ն սև ցուցակում

6

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց վերջին եռամսյակում ինֆորմացիա ստանալու իրավունքի խախտումները և պաշտոնյաների սև ցուցակը : Համաձայն դրա` գյուղնախարարությունը ամենավատ արդյունքն է ցուցաբերել:
Ինֆորմացիայի տրամադրման առումով առողջապահության նախարարությունը այդ եռամսյակի 8 հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում: Երկրորդ եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) ուղարկվել է 120 հարցում,120-ից 87-ի դեպքում 72 տոկոսը դարձել է լիարժեք պատասխան, անցած եռամսյակի համեմատ գրանցվել է 18 տոկոս նվազում՝ ստացվել է ընդամենը երկու մերժում՝ մեկը բանավոր, մեկը գրավոր: Գրավորը մերժվել է օրենքով սահմանված կարգով: Հարցումների 6 տոկոսի դեպքում պաշտոնյաները հղում են կատարել՝ նշելով, որ տվյալ հարցին պատասխանելը իրենց իրավասության սահմաններում չէ: Նախորդ եռամսյակի համեմատ, ավելի քան 8 անգամ աճել է լուռ մերժումների թիվը՝ 3-ից դառնալով 24 (20 տոկոս):

Հարցումներն անպատասխան են թողել մշակույթի նախարարությունը, ԱԻՆ-ը, «Հայփոստ» ՀՊԸ-ն, «Համալսարանականներ» համատիրությունը, ՊՆ-ն, տրանսպորտի և կապի նախարարությունը, Գյումրիի քաղաքապետարանը, բնապահպանության նախարարությունը:

Ժամկետների առումով լավագույն արդյունք է ցուցաբերել Ստեփանավանի քաղաքապետարանը՝ 2-4 ժամ, հաջորդն առողջապահության նախարարությունն է, ժամկետների առումով վատագույն ցուցանիշներ են ցուցաբերել պաշտպանության նախարարությունը (23 օր), Երևանի պետական կոնսերվատորիան՝ մեկ ամիս 16 օր ուշացումով, գյուղնախարարությունը՝ 26 օր: