Գյուլ-Էրդողան հակասությունը սրվում է

23

Թուրքիայում շարունակվում են նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև հակասությունները: Գրում է TodaysZaman-ը:

Պարբերականը գրում է, որ ամեն ինչ սկսվեց Թուրքիայի Հանրապետության օրը, երբ արգելվեց ընդդիմադիրներին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի դամբարանի մոտ: Էրդողանը խիստ էր արձագանքել ցույցին, անգամ պահանջել էր ցրել այն: Սակայն Գյուլը նույնիսկ մեղմ էր արտահայտվել, ինչը զայրացրել է Էրդողանին: «Թուրքիան չի կարող երկգլխանի կառավարվել»,- շեշտել էր Էրդողանը, սակայն Գյուլն ի պատասխան հայտարարել է, որ ինքն էլ է դեմ, որ Թուրքիան երկգլխանի կառավարվի, սակայն այս պարագայում, եթե գլուխ պետք լինի, ապա դա ինքն է, ինչը ամրագրված է նաև սահմանադրությամբ:

Թերթը գրում է, որ բախումներից հետո Գյուլը և Էրդողանը հանդիպում են ունեցել: