Գերմանիայում տնտեսական աճը նվազել է

11

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Գերմանիայում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում տնտեսական աճը կտրուկ դանդաղել է :Տարեսկզբի տվյալները նույնպես շատ ցածր են եղել անցած տարիների հետ համեմատած: Ըստ վիճակագրական տվյալների` տարվա առաջին կիսամյակում երկրում տնտեսական աճը կազմել է 1.3 տոկոս, իսկ երկրորդում` 0.1 տոկոս: Չնայած նշենք, որ թվերի նմանատիպ վիճակը չի փոխում այն, որ միևնույն է Եվրոպային ճգնաժամից դուրս գբերելու միակ հույսը Գերմանիայի վրա է: Նշենք, որ Ֆրանսիայում ի տարբերություն Գերմանիայի ոչ մի տոկոս աճ չի գրանցվել: Թերևս սա է պատճառը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդիպման ընթացքում այս ճգնաժամից դուրս գալու ելքեր են որոնելու: