Բրայզա. Այս հակամարտությանը ռազմական լուծում չկա

5

«Հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվելու է ուժի կիրառմամբ, արդեն հաճախ չեն հնչում, ինչ-որ նախկինում: Եվ դա շատ դրական պահ է»:

Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:

Բրայզան նշել է, որ այս հակամարտության ռազմական լուծումն անհնարին է, և կողմերին անհրաժեշտ է ավարտել բանակցությունները հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներով:

«Կարող եմ ասել, որ Ադրբեջանը շատ լուրջ է տրամադրված խնդրի խաղաղ լուծման հարցում` առանց ուժի կիրառման: Կողմերին բաժանող հարցերը լուծելի են: Եվ կրկնվում եմ, այս հակամարտությանը ռազմական լուծում չկա»,- շեշտել է Բրայզան: