«Բուլգարիա» նավի խորտակման կապակցությամբ` ՌԴ-ում սգո օր

21

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 12-ը հայտարարել է սգո օր «Բուլղարիա» նավի Կույբիշեվի ջրամբարում խորտակման արդյունքում մեծաքնակ զոհերի կապակցությամբ:
Տարբեր տվյալներով` նավում եղել են 179 – ից 208 մարդ, նրանցից ավելի քան հարյուրը կարող էին մահամալ: Դեռևս 12 մարդու մարմին է հայտնաբերվել: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շայգուի հայտարարության համաձայն` նավում եղել են բազմաթիվ չգրանցված ուղևորներ և որ դեռևս պարզաբանվում է, թե ինչպես են նրանք հայտնվել նավում: Հայտնում են նաև, որ նավը Կազանից դուրս է եկել որոշ անսարքություններով: