Բոլոր ճանապարհները բաց են

8

Վերջին երկու օրերին հանրապետության որոշ տարածաշրջաններում / Սևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Ստեփանավան, Սիսիան, Գորիս, Տավուշ/ նկատվել են առատ տեղումներ: Ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մերկասառույց է առաջացել Սելիմի լեռնանցքում: ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նշված բոլոր ճանապարհահատվածներում իրականացվել են մաքրման աշխատանքներ` երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով: Նոյեմբերի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ճանապարհները բաց են երթևեկության համար: