Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը

14

Հայտարարվել է Վրաստանի կառավարության նոր կազմը: Տեղեկացնում է georgiatoday.ge կայքը: “Վրացական երազանք” կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը, և ինչպես արդեն ասվել էր հենց ինքն էլ կղեկավարի Վրաստանի կառավարությունը: Վրաստանի ներքին գործերի նախարար Իռակլի Ղարիբաշվիլի, արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձե (Իռակլի Ալասանիի բարեկամուհին), Պաշտպանության նախարար Իռակլի Ալասանի (փոխվարչապետ), արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանի,սոցիալական հարցերի և առողջապահության նախարար՝ Դավիդ Սերգիենկոն, ենթակառուցածքների և տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակվել է Դավիդ Նարմանիան էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, էկոնոմիկայի նախարար՝ Գրիգորի Կվարիկաշվիլին, աշխատանքի, շրջակա միջավայրի պահպանության նախարար՝ Խաթունա Գոգոլաձեն, կրթության և գիտության նախարար՝ Գրիգորի Մերգվելաշվիլին, ֆինանսների նախարար՝ Նոդար Խադուրին, փախստականների հարցերով նախարար՝ Դավիդ Դարախվալիձեն և այլն: