Բանակցությունների հնարավոր առաջընթացը Ադրբեջանից է կախված

9

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հաղորտում է ԱԳՆ:

Հանդիպմանը ընթացքում քննարկվել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին անգամ ընդգծել է, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում:

Անդրադարձ է կատարվել նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը: