Բաբելոնի պատերը` իրաքյան նավթի զոհ

19

Նավթամուղի կառուցումը վտանգում է Հնագույն Բաբելոնի պահպանությանը: Իրաքի նավթի նախարարությունը որոշել է արդյունահանել նավթը անմիջապես հնագիտական կառույցի տակից: Բաղդադի իշխանությունները հարկ չեն համարել ուշադրություն դարձնել նույնիսկ UNESCO-ի և տեղի հնության պաշտպաններին: Տեղեկացնում է EuroNews-ը:

Ամեն դեպքում հուշարձանին այլևս հնարավոր չէ մոտենալ, Բաբելոնը փակ է օտարերկրացի հնագետների համար, նախ և առաջ ամերիկացինեի, ովքեր այնտեղ գիտական աշխատանքներ էին իրականացնում:

Բաբելոնի թանգարանի տնօրենը նշում է. “Նավթամուղը հնագույն քաղաքի` Բաբելոնի տարածքում է և վտանգի տակ է դնում նրա գոյությունը: Մենք դեռ հույս ունենք, որ խնդիրը հնարավոր է լուծել` փոխելով նավթամուղի ուղղությունը այնպես, որ նա չանցնի Բաբելոնի միջով”:

Բաբելոնի կառուցման աշխատանքները դեռևս սկսվել էին Սադամ Հուսեյնի ժամանկներից, ով ուզում էր վերականգնել քաղաքը իր ողջ հմայքով:

Պատերի քանդմանը նպաստում են նաև շրջական գյուղերը, ում ջրաղացները հորատվում են, իսկ բարձրացող ստորգետնյա ջրերը աստիճանաբար քանդում են հիմնական կառույցը: