ԲՀԿ-ն հիմա էլ ՀԱԿ-ի հե՞տ է համագործակցելու

3

Հատկապես վերջին շրջանում հաճախ է հնչում ԲՀԿ անունը, այն էլ` տարբեր առիթներով, սկզբում ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտն էր ուշադրության կենտրոնում, որն էլ ԲՀԿ-ականները համարեցին հորինված ու ենթադրյալ, ապա կոալիցիայից դուրս գալու շշուկներ կային, հիմա էլ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին են խոսում: Ու որպեսզի մեր ընթերցողները ինչպես ասում են` առաջին ձեռքից լսեն ինֆորմացիան, որոշեցինք խոսել ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Ու չնայած մեր զրույցի հենց սկզբում պատգամավորն ասաց, որ չի ցանկանում ներքաղաքական խնդիրներին վերաբերող որևէ մեկնաբանություն և հարցազրույց տալ, որ պարոն Ծառուկյանը բոլոր խնդիրներին արդեն անդրադարձել է և որ եթե ասելիք ունենա, առանց լրատվամիջոցներին տեղյակ պահելու էլ այդ մասին կասի, այդուամենայնիվ, պատասխանեց մեր մի քանի հարցերին:

-Տիկին Զոհրաբյան արդյո՞ք հնարավոր համարում եք ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը:

-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս ասել է, որ մեր երկրում չպիտի լինեն թշնամիներ ու չկան թշնամական ուժեր, բոլոր ուժերն էլ կարող են կառուցողական գաղափարներ առաջարկել ու բոլոր ուժերի մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարող են կառուցողական ծրագրեր ներկայացնել: Ու բնականաբար բոլորի ձայնն էլ պիտի լսել` անկախ նրանից դա կլինի «Հանրապետականը», «Ժառանգությունը», «Օրինաց երկիրը», «Դաշնակցությունը», «Բարգավաճ Հայաստանը», թե մեկ այլ կուսակցություն: Իհարկե, այդ ամենը պետք է լսել: Եթե հիշում եք «Բարգավաճ Հայաստանը» 2009-ի փետրվարին` մարտի մեկի ողբերգական իրադարձություններից հետո հրավիրած իր համագումարում առաջինը խոսեց, և անգամ կուսակցությունը հայտարարություն ընդունեց, որ երկրում պիտի ստեղծվի փոխադարձ հանդուրժողականություն, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն փոխադարձ քաղաքացիական հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում:

-Կարելի՞ է արդյոք Ձեր խոսքերից ենթադրել, որ իրականում Դուք չեք բացառում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը:

-ՀԱԿ-ը մեր երկրի թշնամին չէ, ու էնտեղ էլ կան խելացի մարդիկ, ովքեր մտածում են մեր երկրի խաղաղ, կայուն զարգացման համար: Եթե ՀԱԿ-ը ներկայացնի ծրագիր, որը մեր կողմից կհամարվի ընդունելի, այդ դեպքում միայն:

-ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում ասել է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, եթե այս ուժը փորձի «խզել անցյալի հետ իր կապերը» եւ պատրաստ լինի «ռեժիմի դեմ պայքարի ելնել»: Ինչ արդյոք ԲՀԿ-ն պատրա՞ստ է:

-Ես ավելին չեմ ցանականում մեկանբանություններ տալ: