«Ա-մոթ», «ար-դա-րութ-յուն». ԵՊՀ ուսանողները դիմավորեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

15

«Ա-մոթ», «ար-դա-րութ-յուն» հենց այս կոչերով ԵՊՀ ուսանողները դիմավորեցին ԵՊՀ ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:

Բողոքի ակցիայի մասնակցում են նաև ՀՅԴ, ՀՀԿ երիտթևերի անդամները: Վերջիններս ցանկանում են անձամբ ներկայացնել Ռասմուսենին հայ երիտասարդության պահանջները` դատապարտել Ադրբեջանի քայլը, Հունգարիայի գործողությունները, տալ հստակ գնահատական տեղի ունեցածին:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակում:Նախատեսված են նրա հանդիպումները երկրի ղեկավարի, ԱԳ և պաշտպանության նախարարների հետ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նախատեսված է համատեղ ասուլիս:

Հիշեցնենք, որ գոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին հանձնեցին Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նրանք երկուսն էլ Բուդապեշտում էին` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Համագործակացություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվող անգլերենի դասընթացներին: