Ա. Արզումանյան. Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի նախագահական ընտրություններին

11

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի. «Դա իմ կարծիքն է, և ես այդ կարծիքը չեմ քննարկում»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը նշեց, որ կուսակցությունից ոչ ոք ցանկություն չի հայտնել նախագահի թեկնածու առաջադրվել, բայց եթե «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նման որոշում կայացնի, իրենք ընտրությունների ժամանակ կսատարեն: Իսկ ԱԺ-ում կփորձեն առաջին հերթին աշխատել ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ: «Մենք համագործակցում ենք գաղափարի և ոչ թե մարդու հետ: Բայց առաջին հերթին համագործակցելու ենք ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ»,-ըդգծեց բանախոսը:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ օրերս տարածաշրջան կատարած այցին՝ նա նկատեց «Բալանսը հօգուտ հայկական կողմ է, ադրբեջանցիները դիրքերում համարժեք պատասխան ստացան, ինչը չի կարելի ասել դիվանագիտական մակարդակում հայկական կողմի լավ վիճակի մասին»։