Արտաշատից 5 կմ արևմուտք 2,3 մագնիտուդով երկրաշարժ

7

Oգոստոսի 2-ին, ժամը 07.56-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.37-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 5 կմ արևմուտք, տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: